12:13 | 08.09.20 | Նորություններ | 7909

EPIC-ի ստարտափ ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) մեկնարկել է Ստարտափ Ինկուբացիոն Ծրագիր, Աշուն 2020-ի հայտադիմումների ընդունման գործընթացը:

Ծրագրի առցանց տեղեկատվական հանդիպմանը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին՝ այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 13-ը: Մանրամասները հասանելի են այստեղ:

EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը եւ անհատները զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախագծված է նաեւ այն մարդկանց համար, որոնք չունեն փորձ բիզնես սկսելու եւ կառավարելու ոլորտում:

Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար եւ պատրաստ լինել նոր մարտահրավերների: