11:10 | 08.09.20 | Նորություններ | 1827

    Ֆիզիկական պրոդուկտների մատակարարման ցանցերին նվիրված քննարկում կկայանա

    Սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին կկայանա ֆիզիկական պրոդուկտների (hardware) մատակարարման ցանցերին, արտադրության կառավարմանը եւ պլանավորմանը, գործիքավորմանը եւ գործիքների աղբյուրներին նվիրված քննարկում:

    Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետները՝

    -    Միհրան Վարդանյան, CreativityBox.org ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն, Mochi-ի գլխավոր գիտնական
    -    Աշոտ Մաշուրյան, Heltun ընկերության գործադիր տնօրեն
    -    Ռաֆայել Ղասաբյան, RAFA Solutions ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն
    -    Միհրան Փափազյան, Brushette ընկերության գործադիր տնօրեն եւ Gigsign Corporation ընկերության Միջազգային գործունեության փոխտնօրեն
    -    Սարգիս Կարապետյան, Embry Tech ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն

    Պանելային քննարկումը կվարի Robomart ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Շահվերդյանը:

    Առցանց հեռարձակմանը կարելի է միանալ այստեղ:

    Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի (Armenia Startup Academy) Traction ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր եւ աջակից: