17:05 | 07.09.20 | Նորություններ | 2172

Vivo-ն քամելեոն-սմարթֆոն է ցուցադրել

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Vivo ընկերությունը ցուցադրել է հետաքրքիր գործառույթ ունեցող սմարթֆոն. այն հպման արդյունքում կարողանում է փոխել գույնը:

Նման արդյունքի հասնելու համար ընկերությունն օգտագործել է հատուկ ապակի, որը փոխում է թափանցիկության մակարդակը՝ էլեկտրականության փոխազդեցության արդյունքում եւ օգտագործվում է ապակիները մգեցնելու նպատակով:



Եթե սմարթֆոնը հասնի արտադրության փուլին, այն գնելիս պետք է հաշվի առնել մի շարք առանձնահատկություններ, այդ թվում այն, որ սարքը կարող է սովորական սմարթֆոնից ավելի ծանր կշռել: