14:42 | 07.09.20 | Նորություններ | 14805

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը

Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին:

Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G ցանցը Երեւան քաղաքի 29 կայաններում։ Եթե նախկինում ցանցի տեխնիկական թողունակությունը կազմում էր 187 Մբիթ/վրկ, ապա հիմա՝ ցանցը համապատասխանում է LTE գիգաբիթ ստանդարտին եւ արագությունը հասնում է 489 մբիթ/վրկ ։

«Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին եւ մեր հաճախորդների աճող պահանջներին: Նոր ցանցը կապահովի շարժական ինտերնետի ամենաբարձր արագությունը, նույնիսկ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տարածքներում եւ կդառնա ապագայում նոր ժամանակակից ծառայությունների հիմք»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ցանցից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ունեն գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանող սմարթֆոններ, որոնք թույլ կտան բաժանորդին ունենալ երկու կամ ավելի անգամ արագ ներբեռնման արագություն՝ կախված ցանցի ծանրաբեռնվածությունից։ Գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանում են, օրինակ՝ iPhone XR եւ Samsung-ի 8-րդ սերնդից սկսած սմարթֆոնները։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։