16:58 | 02.09.20 | Նորություններ | 1472

Apple-ն աշնանը նախատեսում է 75 մլն iPhone վաճառել

Apple ընկերությունը 5G ցանցով աշխատող 75 մլն iPhone-ի պատվեր է տվել արտադրողներին, հայտնում է Bloomberg-ը: Նույնքան սմարթֆոնի պատվեր ընկերությունը կատարել էր 2019թ.:

Apple-ում չեն բացառում, որ նոր iPhone-ի պահանջարկն աշնան ընթացքում կարող է հասնել 80 մլն-ի:



Bloomberg-ի տեղեկություններով, Apple-ն առաջիկայում մի քանի նորություններ կներկայացնի: Հոկտեմբերին շուկայում կհայտնվեն չորս նոր iPhone-ներ, որոնք կունենան էկրանի տարբեր չափեր եւ դիզայն: Այդ մոդելներից երկուսը կլինեն բյուջետային (5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով), իսկ մյուս երկուսը՝ ֆլագմանային (6,1 եւ 6,7 դյույմ):