15:45 | 02.09.20 | Նորություններ | 36007
ՀՀ համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերը կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։
Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում եւ համակարգված օժանդակություն հետազոտական թիմերին:
Ծրագրի շրջանակում ընտրված մինչեւ 8 հետազոտական թիմեր կստանան շուրջ 4.8 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում՝ իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչեւ 3 ամիս տեւողությամբ։ Թիմերը նաեւ հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների եւ համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Հայտադիմումների ներկայացման ժամկետը սեպտեմբերի 15-ն է (ներառյալ)։ Դիմելու կարգին եւ ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ծրագիրը թիրախավորում է այնպիսի ոլորտների հետազոտական եւ գիտական նախագծեր, ինչպիսիք են՝
• Մաթեմատիկական մոդելավորում
• Սիմուլյացիայի մոդելավորում,
• Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի եւ փորձարկումերի նախագծում,
• Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
• Արդյունաբերական եւ համակարգային ինժեներիա,
• Էլեկտրոնային ինժեներիա,
• Նախատիպավորում,
• Նյութագիտություն,
• Վերլուծական քիմիա,
• Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ),
• Աերոզոլային գիտություն,
• Թունաբանություն,
• Կիրառական ու փորձարարական ֆիզիկա,
• Կիրառական մաթեմատիկա,
• Մեքենայական ուսուցում,
• Արհեստական բանականություն։
Ընտրությունը կատարվելու է տեղական եւ միջազգային փորձագետներից ձեւավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետեւյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։
2018 թվականից սկսած 15 հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների 29 հետազոտական թիմեր արդեն օգտվել են այս ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։