13:31 | 02.09.20 | Նորություններ | 1661

PicsArt-ը Quality Engineering-ի անվճար դասընթաց կմեկնարկի

PicsArt-ը մեկնարկում է Quality Engineering-ի անվճար դասընթացի դիմումների ընդունման գործընթացը:

Այս դասընթացին մասնակցելով` ուսանողները հնարավորություն կունանան սովորել PicsArt-ի QA մասնագետներից` Quality Enginering-ի եւ Automation-ի հիմունքները եւ ձեռք կբերեն գործնական գիտելիքներ։

Գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կհրավիրվեն ընկերությունում փորձաշրջանի։

Հոկտեմբերին մեկնարկող դասընթացին կարող են դիմել տեխնոլոգիական կրթություն եւ տրամաբանական/վերլուծողական միտք ունեցող անձինք։

Դասընթացի տեւողությունը 4 ամիս է: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է, իսկ դիմում հայտը հասանելի է այստեղ: