17:29 | 24.08.20 | Նորություններ | 2114

Հայտնի է iPhone 12-ի մոտավոր արժեքը

Աշնանը Apple ընկերությունն ամենամյա միջոցառման ժամանակ կներկայացնի iPhone 12-ը, որի արժեքը, ըստ տեղեկությունների, կտատանվի $700-ից $1400 սահմաններում՝ կախված մոդելից եւ հիշողության ծավալից:

iXBT հարթակի տեղեկություններով, ստանդարտ մոդելը կարժենա $700-$800: iPhone 12 Max-ը, որն ունի խոշոր էկրան, կարժենա $800-$900, iPhone 12 Pro-ն՝ $1000-$1300, իսկ iPhone 12 Pro Max-ը՝ $1100-$1400:



Հիշեցնենք, որ iPhone 12-ի պաշտոնական ներկայացումը նախատեսված է սեպտեմբերին, իսկ վաճառքը կմեկնարկի դրանից մի քանի օր անց: