15:17 | 28.08.20 | Նորություններ | 15591

Դատարանը վերացրել է «Թիմ»-ի կողմից «Վեոն Արմենիա»-ն ձեռք բերելու խոչընդոտը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 27-ին բավարարել է «Թիմ» ընկերության միջնորդությունը՝ դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։

Ինչպես հայտնել է «Թիմ» ընկերության մամուլի ծառայությունը, ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով դատարանն արգելել էր «Թիմ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք եւ գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։