13:59 | 27.08.20 | Նորություններ | 2005

PicsArt-ը Data Engineering-ի անվճար դասընթաց կմեկնարկի

PicsArt-ը մեկնարկում է Data Engineering-ի դասընթացի դիմումների ընդունման գործընթացը:

Երկամսյա անվճար դասընթացը կմեկնարկի հոկտեմբերին: Հայտերը հասանելի են այստեղ: Վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է:

Ընկերությունում նշել են, որ դասընթացը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում։ Ծրագրի ընթացքում ուսանողները կսովորեն Apache Hadoop Fundamentals, Apache Spark Fundamentals, Introduction to Apache Kafka, Data Streaming, Data Lake:
 
Լավագույն ուսանողներին հնարավորություն կստանան ընկերությունում փորձաշրջան անցնել։