12:26 | 20.08.20 | Նորություններ | 1515

Սոցիալական ձեռնարկատիրության մրցանակաբաշխություն 2020-ն ընդունում է հայտեր

Impact Hub Yerevan-ը ներկայացնում է Սոցիալական ձեռնարկատիրության մրցանակաբաշխություն 2020-ը:

Կարող են դիմել սոցիալական որեւէ խնդրի լուծմանը հանգող գաղափար ունեցողները՝ ստանալով հնարավորություն ընդգրկվել այն 10 մասնակիցների ցանկում, որոնք կզարգացնեն իրենց գաղափարը, կստանան աջակցություն, գիտելիքներ, կապեր, փորձնական եւ տեսական տեղեկատվություն:

Կազմակերպիչների խոսքով, ընտրված 10 մասնակիցներից մեկը ծրագրի ավարտին կստանա 1500 եվրո աջակցություն, եւս 4-ը հնարավորություն կունենան մասնակցելու Social Impact Award Global-ի գագաթնաժողովին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է (մինչ ժամը 23:59): Մանրամասները հասանելի են այստեղ: