10:59 | 20.08.20 | Նորություններ | 1671

«Ինչպես հասնել հաջողության միջազգային շուկայում» թեմայով քննարկում կկայանա

Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ի շրջանակում, այսօր, 20:30-ին կկայանա «Վերանայիր ապագադ» շարքի հերթական պանելային քննարկումը, որը նվիրված կլինի խոսնակների մասնագիտական եւ անձնական հաջողության պատմություններին, անցած ճանապարհին:

Քննարկման մասնակիցներն են GoPro, Inc-ում աուդիտի ղեկավար եւ ռիսկերի կառավարման գծով փոխտնօրեն Լուսինե Եղիազարյանը, ՀԱՀ-ի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դասախոս, EPIC-ի տնօրեն Մայքըլ Քուշակչեանը եւ UC Berkeley SkyDeck-ի գարնանային շրջափուլի անդամ, ImmunoMind ստարտափի հիմնադիր եւ տնօրեն Վադիմ Նազարովը:

Քննարկման մոդերատորն է Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Կալիֆոռնիայի համալսարանի Berkeley SkyDeck գլոբալ ձեռներեցության եւ ստարտափ էկոհամակարգի առաջին դեսպանն ու գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը:
Առցանց քննարկմանը կարելի է միանալ այստեղ:

Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ի կազմակերպիչներն են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ՁԱՆԿ կենտրոնը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը: