14:59 | 19.08.20 | Նորություններ | 3949
Օգոստոսի 11-ին Xiaomi-ն ներկայացրեց Mi TV LUX Transparent Edition խելացի հեռուստացույցը, որն ունի գրեթե ամբողջովին թափանցիկ էկրան: Սարքի առաջին խմբաքանակն Ասիայում վաճառվեց «վայրկյանների ընթացքում»:
Սմարթ հեռուստացույցն այն ստեղծողներն անվանում են «աշխարհում առաջին սերիական թափանցիկ հեռուստացույցը»: Անջատված վիճակում սարքը կարծես ապակու կտոր լինի, որը կարող է դառնալ ցանկացած ինտերիերի մաս, իսկ միացված վիճակում տպավորություն է ստեղծվում, որ այն կախված է օդում:
Չինաստանում սմարթ հեռուստացույցի վաճառքները մեկնարկել են օգոստոսի 16-ին: Դեռ պարզ չէ, թե երբ եւ արդյոք սարքը կվաճառվի ոչ ասիական շուկաներում:
Հիշեցնենք, որ դեռ 2017թ. LG-ն, իսկ 2019թ. Panasonic-ը ներկայացրեցին հեռուստացույցի նմանատիպ մոդելներ: