16:57 | 18.08.20 | Նորություններ | 3166

Telegram-ում արդեն հասանելի են տեսազանգերը

Telegram-ը հայտարարել է տեսազանգերի նոր գործառույթի գործարկման մասին, որն արդեն հասանելի է հավելվածի Android եւ iOS տարբերակներում:

«Տեսազանգի միջոցով հաղորդակցվելու համար հարկավոր է սեղմել օգտատիրոջ էջում առկա տեսախցիկի կոճակը: Կարելի է ձայնային զանգից անմիջապես անցում կատարել տեսազանգի, ինչպես նաեւ հաղորդակցվել տեքստային չատով՝ առանց զանգն ավարտելու»,- նշել են Telegram-ում:

Նշվում է, որ հաղորդակցությունները պաշտպանված են ծածկագրման միջոցով, երբ փոխանցվող տեղեկատվությանը հասանելիություն ունեն միայն ուղարկողը եւ ստացողը:

Telegram-ում հավելել են, որ շարունակում են աշխատել խմբային տեսազանգերի գործառույթի զարգացման ուղղությամբ: Այն հասանելի կդառնա «առաջիկա ամիսներին»: