11:18 | 19.08.20 | Նորություններ | 13260

    Վիվա-ՄՏՍ-ի հաշվեկշռի լիցքավորումը հնարավոր է նաեւ ռուսաստանյան բջջային համարից

    Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  եւ «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների եւ հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ մեկ հպումով, ցանկացած պահի:

    Ի դեպ, մինչեւ հոկտեմբերի 1-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում  լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

    «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն»,  եւ «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետեւյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետեւյալ ձեւաչափով.

    37494XXXXXX 100,
    կամ՝
    374_ _XXXXXXX 100

    որտեղ՝
    37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)

    Լիցքավորման գումարն ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշվեկշռին:

    Արտարժույթի փոխարկումն իրականացվում է փոխանցման պահին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխարժեքով:

    Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հիմնական հաշվեկշռին գումարի փոխանցման ժամանակ գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 3.5% չափով:

    Գումարի լիցքավորում ասելով՝ պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում: Փոխանցված գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների ձեւով:

    Կանխավճարային բաժանորդների համար վավերականության ժամկետը կախված է լիցքավորման գումարի չափից:

    Լիցքավորման գումարը նշվում է ռուբլով, որպես ամբողջ թիվ՝ առանց բացատի, կետի կամ ստորակետի՝ սկսած 20 ռուբլուց մինչեւ 10000 ռուբլի:
    «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն» եւ «Տելե2» օպերատորների բաժանորդները ստանում են պատասխան SMS հաղորդագրություն օպերատորի կողմից: Ի պատասխան հաղորդագրության՝ անհրաժեշտ է համաձայնություն տալ հաշվից նշված գումարը գանձելու համար: Դրանից հետո բաժանորդը ստանում է լիցքավորումը հաստատող հաղորդագրություն, ինչպես նաեւ ծառայության դիմաց գանձված վճարի մասին տեղեկացնող հաղորդագրություն: