15:03 | 17.08.20 | Նորություններ | 2827
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի չինական ByteDance-ը (TikTok- ի սեփականատեր) պետք է 90 օրվա ընթացքում հրաժարվի ԱՄՆ-ում գործունեության իրականացումից:
Նույն ժամանակահատվածում ընկերությունը պետք է ոչնչացնի ԱՄՆ-ում TikTok-ի եւ Musical.ly-ի միջոցով հավաքված օգտատերերի բոլոր անձնական տվյալները: Դրանից հետո ByteDance-ը պետք է պահանջների կատարման մասին զեկուցի Արտաքին ներդրումների հանձնաժողովին:
Անդրադառնալով թեմային, ByteDance-ում նշել են, որ TikTok- ը «սիրված է 100 միլիոն ամերիկացիների կողմից», եւ որ ընկերությունը մտադիր է շարունակել զարգացնել հավելվածն ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Թրամփը օգոստոսի սկզբին ստորագրել էր հրամանագիր, որն արգելում էր TikTok-ի եւ WeChat-ի գործունեությունն ԱՄՆ-ում ՝ այդ ընկերություններին տալով 45 օր ժամանակ:
TikTok- ը կարող է խուսափել արգելափակումից, եթե որեւէ ամերիկյան ընկերություն այն գնի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Նախնական բանակցություններն արդեն իրականացվել են Twitter-ի հետ: Microsoft-ն իր հերթին հաստատել է TikTok-ն ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում գնելու բանակցությունների անցկացման մասին: