12:36 | 17.08.20 | Նորություններ | 2309

CyberSecurity եռամսյա դասընթացն ընդունում է մասնակցության հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց։

Եռամսյա ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները (Երեւանից` 18, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը եւ կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

Ծրագրի թիրախային խմբերն են՝

-    Ուսանողները
-    Կորոնավիրուսի (Covid-19) հետեւանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտ եւ այլն) մասնակիցները
-    ԲՏ ոլորտի սկսնակները
-    ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
-    Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային եւ նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն

Մանրամասները հասանելի են այստեղ: