14:14 | 31.07.20 | Նորություններ | exclusive 17908

«Նովաթել»-ը՝ «ՎԵՈՆ Արմենիա»-ն ձեռք բերելու իր մտադրության մասին

«Նովաթել» նորաստեղծ հայկական ընկերությունը այսօր պաշտոնապես հայտարարել էր «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու իր «լրջագույն ցանկության մասին»։

Itel.am-ը մանրամասների համար զրուցել է ընկերության լիազոր ներկայացուցիչ Մինաս Երզնկյանի հետ:

Նա տեղեկացրել է, որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն ձեռք բերելու մասով հետաքրքրությունն առկա է արդեն տեւական ժամանակ: «Նովաթել»-ը նորաստեղծ ընկերություն է, քանի որ, Մինաս Երզնկյանի խոսքով, վաճառող կողմը նախապատվությունը տալիս  է հենց այդպիսի ընկերություններին:



«Տարբեր ուսումնասիրություններ են իրականացվել: Ինքս շուրջ 25 տարի աշխատում եմ տարբեր ընկերությունների հետ, այդ թվում՝ Մոսկվայում, հենց հեռահաղորդակցության ոլորտում: Փորձեցինք գործընթաց սկսել ընկերներիս հետ միասին: Զուգահեռ բանակցություններ են ընթացել նաեւ «ՎԵՈՆ»-ի գլխամասային գրասենյակի հետ»,- նշել է նա:

Մինաս Երզնկյանի խոսքով, «ՎԵՈՆ Արմենիա»-ն ձեռք բերելու նպատակն է Հայաստանում ոլորտի զարգացմանը նպաստելը:

«Հիմա պաշտոնապես հայտարարում ենք գործընթացին մասնակցելու մեր ցանկության մասին: Առայժմ ավելին ասելու իրավունք չունենք»,- ընդգծել է նա:   

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերը գնելու մտադրության մասին հայտնել է «Թիմ» ընկերությունը։