11:42 | 31.07.20 | Նորություններ | 2436

Huawei-ը վերջին շրջանում աշխարհում ամենաշատն է սմարթֆոններ վաճառել

2020թ. երկրորդ եռամսյակում Huawei-ը սմարթֆոնների վաճառքով աշխարհի առաջատար է դարձել:

Ըստ  Canalys հետազոտական ընկերության տվյալների, նման արդյունքի վերջին 9 տարիներին չի հաջողվել հասնել որեւէ ընկերության, բացի Samsung-ից եւ Apple-ից:

Նշված ժամանակահատվածում Huawei-ը շուկա է հանել 55,8 մլն սարք, մինչդեռ երկրորդ տեղում գտնվող Samsung-ը 53,7 մլն սարք է վաճառել:

Վերջին շրջանի պատժամիջոցները բավական բարդացրել են Huawei-ի գործունեությունը: Արդյունքում՝ 27%-ով կրճատվել է արտաքին շուկաներ սմարթֆոնների ներկրումը: Միաժամանակ, Չինաստանում Huawei սմարթֆոնների վաճառքը երկրորդ եռամսյակում 8% աճ է գրանցել՝ ընկերությանը դարձնելով շուկայի առաջատար: