16:45 | 24.07.20 | Նորություններ | 3226

HIVE-ի վարկանիշը ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտում նվաճում գրանցած երիտասարդներին

HIVE Ventures-ը հրապարակել է HIVE 30 Under 30 Armenians in Tech վարկանիշը, որում ընդգրկվել են տեխնո ոլորտում նվաճում գրանցած հայ երիտասարդները:

Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընտրություն կատարելիս հաշվի են առնվել հետեւյալ բաղադրիչները՝

-Ի՞նչ նվաճումներ է գրանցել թեկնածուն:

-Ի՞նչ դրական ազդեցություն է թեկնածուն ունեցել իր ընկերության կամ ոլորտի վրա:

-Որո՞նք են թեկնածուի անձնական հատկանիշները:

HIVE Ventures-ը հայկական ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն եւ հասանելիություն՝ Սիլիկոնյան հովտի ռեսուրսներին: Ամերիկյան ընկերություններին էլ հիմնադրամն օգնում է Հայաստանում մասնաճյուղեր բացել:

HIVE Ventures-ը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում: Այն Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է: