12:17 | 24.07.20 | Նորություններ | 2535

«Node.JS», «Android», «Java/Springfr.» դասընթացներն ընդունում են մասնակցության հայտեր

Մեկնարկել է «Node.JS», «Android» և «Java/Springfr.»տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝  կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

- «Node.JS»և«Android» մասնագիտություններով՝սկսնակ և միջին մակարդակների  ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Sunny School» ուսումնական կենտրոնի մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝«Node.JS»- եւ «Android»:

- «Java/Springfr.»մասնագիտություններով՝ սկսնակ և միջին մակարդակների  ծրագրավորման դասընթացները, կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Business Development Group»-ի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել այստեղ:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ: