16:58 | 22.07.20 | Նորություններ | 3025
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (The Angel Investor Club of Armenia - AICA) Pitching session-ի 6-րդ շրջափուլը կկայանա օգոստոսի 22-ին։
Տարբեր ոլորտներ ներկայացնող ձեռներեցները, որոնք ցանկանում են ներկայացնել իրենց նախագծերը միջոցառման ընթացքում, կարող են գրանցվել այստեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24-ն է։
Ներկայացվող նախագծերը պետք է գտնվեն սաղմնային փուլում եւ պարունակեն նորարարական տարր:
AICA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Այն օգնում է նորաստեղծ գաղափարներ ունեցող ձեռներեցներին՝ գտնել խոշոր ներդրողներ: