14:48 | 22.07.20 | Նորություններ | 2777
Instagram-ն անհատական հանգանակությունների գործառույթ է թեստավորում ամերիկյան, բրիտանական ե իռլանդական շուկաների համար:
Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած անհատները:
Գործառույթը թույլ է տալիս ընտրել հանգանակության նպատակը, ավելացնել լուսանկար եւ կարճ նկարագրություն:
Արշավը կարող է տեւել մինչեւ 30 օր: Վճարումներն ընդունվում են Stripe համակարգի միջոցով եւ արշավի ավարտին գումարը փոխանցվում է օգտատիրոջ բանկային հաշվին:
Գումար կարելի է հավաքել բիզնեսի զարգացման, հանրային ծրագրերի իրագործման, արտակարգ իրավիճակներում օգնության եւ անհատական խնդիրների լուծման համար: