17:34 | 20.07.20 | Նորություններ | 2799

Վարչապետը խոսել է թվայնացման ռազմավարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է, որ «թվայնացումը հեղափոխական գործընթաց է, եւ աշխատանքը պետք է իրականացնել եւ՛ բովանդակային, եւ՛ տեխնիկական ուղղություններով»:

Վարչապետի դիտարկմամբ, բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ եւ տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների եւ արդյունքների մասին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանն էլ նշել է, որ էլեկտրոնային կառավարման եւ թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում:

Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպում:

Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում:

Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. եւ 2022-2025 թթ.: