11:07 | 26.06.20 | Նորություններ | 2147
Boston Dynamics ընկերությունը ցուցադրել է, թե վերջերս վաճառքի հանված Spot ռոբոտ-շունն ապագայում ինչպես կարող է օգտագործվել առօրյայում:
VentureBeat-ի փոխանցմամբ, ընկերությունը, որն այսօր վաճառում է ռոբոտը արտադրական պրոցեսում կիրառելու համար, այն կներկայացնի որպես տնային ռոբոտ օգնական: Այն կկարողանա հավաքել իրեր, բերել առաքանիներ, օգնել տարեցներին:
Այսօր վաճառքի հանված ռոբոտ-շունն արժե $74,5 հազ.: Այն կարելի է ձեռք բերել միայն ԱՄՆ-ում, իսկ այլ երկրներից հետաքրքրվողները կարող են օգտվել վարձակալության հնարավորությունից:
Չորս ոտք ունեցող ռոբոտը կարող է բարձրանալ աստիճաններով, քայլել բարդ հատվածներով եւ միաժամանակ քիչ տեղ զբաղեցնել: Նա ի զորու է դիտել օբյեկտները՝ դժվար հասանելի կամ վտանգավոր վայրերում, բեռներ փոխադրել դեռեւս չհետազոտված տարածքներ եւ այլն:
Նշենք, որ Boston Dynamics-ն այս ռոբոտի մշակմամբ զբաղվում էր մի քանի տարի շարունակ: 2019թ. HoloBuilder շինարարական ընկերությունը դարձավ Spot-ի առաջին գնորդը՝ օգտագործելով նրան Սան Ֆրանցիսկոյում օդանավակայանի կառուցման աշխատանքներում: