12:11 | 19.06.20 | Նորություններ | 2479

    Twitter-ը աուդիո թվիթների գործառույթ է ներկայացրել

    Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի ներդրման մասին, որը թույլ կտա օգտատերերին աուդիո թվիթներ ձայնագրել եւ հրապարակել։

    Ծառայության պաշտոնական բլոգում նշվում է, որ առավելագույնը 140 վայրկյան տեւողությամբ ձայնային թվիթները կարելի է համեմել նաեւ տեքստով։ Նոր գործառույթն այս պահին հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի։

    Twitter-ում հույս են հայտնել, որ ձայնային հաղորդագրությունները կօգնեն օգտատերերին հեշտ եւ արագ կիսվել տեղեկատվությամբ՝ իրական ժամանակում։