17:35 | 18.06.20 | Նորություններ | 2348

Ericsson-ը եւ Team Telecom Armenia-ն կհամագործակցեն

Team Telecom Armenia եւ Ericsson ընկերությունները այսօր ստորագրել են հուշագիր, որով կհամագործակցեն նոր սերնդի ցանցերի, IoT ծառայությունների ներդրման եւ նպատակային կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով:

Համագործակցության շրջանակում կտրամադրվի տեխնոլոգիական եւ մասնագիտական օժանդակություն՝ հենքային, ռադիո եւ տրանսպորտային ցանցերի կառուցման կառավարման ուղղություններով եւ Հայաստանում LTE Advance Pro նորագույն ցանց կառուցելու համար։

«Մենք ուրախ ենք մտնելու համագործակցության փուլ TEAM Telecom Armenia-ի հետ եւ աջակցել՝ բերելով նորարար ծառայություններ եւ լուծումներ Հայաստան։ Ձեր երկիրը ունի տեխնոլոգիական զարգացման մեծ պոտենցիալ, իսկ մեր համագործակցությունը կարող է բացել թվային վերափոխման նոր ուղիներ նորարարությունների ներդրման միջոցով։ Այս օրերին ցանցերի որակն ու հուսալիությունը դարձել են դրանց կարեւորագույն բնորոշիչը։

Էրիքսսոնը, որպես տեխնոլոգիական առաջատար, պատրաստ է կիսվել իր փորձառությամբ կառուցելու համար հզոր եւ հուսալի ցանցային համակարգ, որի շնորհիվ բաժանորդները կստանան առաջատար ծառայություններից օգտվելու լավագույն հնարավոր տարբերակը»,- նշել է Ericsson ընկերության տարածաշրջանային ղեկավար Յարոսլավ Նիցակը:

«Հատկանշական է, որ դեռ 11 տարի առաջ, մենք առաջին համագործակցությունը հենց Էրիքսսոնի հետ սկսեցինք, եւ այսօր էլ նորաստեղծ կազմակերպությունը սկսում է առաջին համագործակցությունը նույն Էրիքսսոնի հետ։ Վստահ եմ՝ Team-ը Էրիքսսոնի օգնությամբ կկառուցի աշխարհի լավագույն ցանցերից մեկը»,- ասել է Team-ի տնօրեն Հայկ Եսայանը։