17:07 | 18.06.20 | Նորություններ | 15665

Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

Ucom-ը շարունակում է որակյալ սմարթֆոնների լայն տեսականիով ներկայանալ առկա եւ ապագա բոլոր բաժանորդներին։

Մասնավորապես, այսօրվանից ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոններում հնարավոր է ձեռք բերել նորագույն Alcatel 1V սմարթֆոնը։ Այն շուկային է ներկայացվել 2020թ. եւ հասանելի է սեւ եւ ագատե կանաչ երանգներով:

Alcatel 1V-ն գնորդներին կգոհացնի մեծ՝ 6,22-դյույմանոց եւ HD+ որակի էկրանով, ինչպես նաեւ դիմացկուն՝ 4000 մԱ մարտկոցով։ Լուսանկարվելու եւ ինքնալուսանկարվելու սիրահարները կգնահատեն 13 ՄՊ եւ 5 ՄՊ հիմնական եւ 5 ՄՊ երկրորդական տեսախցիկների առկայությունը։ Սմարթֆոնն ունի նաեւ Google օգնականի համար առանձնացված կոճակ։

Սմարթֆոնն առանց որեւէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել ընդամենը 49 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ամսական սկսած 2450 դրամից։ Ավելին, Ucom Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաեւ u Կանխավճարային սակագնային պլաններին միանալու դեպքում, բաժանորդները, սակագնային պլանում ներառված ինտերնետ ծավալի հետ մեկտեղ ամեն ամիս կստանան մինչեւ 20 ԳԲ հավելյալ ինտերնետ 24 ամիս շարունակ:

«Մեր բաժանորդները կարող են փորձարկել ու վայելել իրենց սմարթֆոնների բոլոր առավելությունները լավագույն հայկական ցանցում։ Իսկ ցանկացած բյուջեի շրջանակներում որակյալ սմարթֆոններ կարելի է ձեռք բերել ոչ միայն Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, այլեւ մեր ընկերության ինտերնետ խանութում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ ինտերնետ խանութից գնելու դեպքում առաքումը Երեւանում իրականացվում է 1 աշխատանքային, իսկ մարզերում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։