10:53 | 19.06.20 | Նորություններ | 3093

Առցանց քարտեզը ցույց կտա, թե որտեղ կորոնավիրուսով ինքնամեկուսացվածներ կան

Հայաստանում գործարկվել է առցանց քարտեզ, որը թույլ կտա տեսնել այն բնակավայրերը, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով քարտեզը, նշել է, որ այն թույլ է տալիս տեսնել ինքնամեկուսացված քաղաքացիների հասցեները 50 մետր ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով։

«Ահա եւ խոստացված ինտերակտիվ քարտեզը, որով կարող եք տեսնել, թե արդյո՞ք ձեր թաղամասում, փողոցում, բակում կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացի կա»,- իր հերթին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։