10:15 | 04.06.20 | Նորություններ | 2037

Տեխնոլոգիական ընկերությունները կարող են դիմել Համաֆինանսավորման դրամաշնորհների ծրագրին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարում է համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երրորդ ծրագրով։

Համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու իրավունք ունեն` տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողները), որոնք կներգրավեն փաստաթղթավորված եւ հաստատված ներդրումներ:

Մրցույթի բյուջեն կազմում է 90 մլն ՀՀ դրամ, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 90.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանասական միջոցներ:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել էլեկտրոնային ձեւաչափով, կամ թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով մինչեւ 01.12.2020թ. ժամը 18:00-ն: Մանրամասները հասանելի են այստեղ: