11:57 | 03.06.20 | Նորություններ | 2385

Ստարտափները կարող են դիմել մինչեւ 10 մլն ՀՀ դրամ նորարարական դրամաշնորհ ստանալու համար

ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում մինչեւ 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։

Դրամաշնորհին մասնակցելու իրավունք ունեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված եւ պրոդուկտներ ստեղծող իրավաբանական անձինք:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 330 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծերի առկայության պարագայում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 330 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել ինչպեսէլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով: 

Հայտերը՝ թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով, անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հուլիսի 1-ը՝ ժամը 11:00-ն: Ընթացակարգի, հրավերի եւ ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են այստեղ: