16:40 | 02.06.20 | Նորություններ | 3348

Yandex-ի «Ալիսա» ձայնային օգնականը սովորել է նկարել

«Ալիսա» ձայնային օգնականն արդեն կարողանում է օգտատերերի խնդրանքով տարբեր թեմաներով նկար ստեղծել:

Yandex ընկերությանը պատկանող օգնականի նկարչական հմտություններին ծանոթանալու համար պետք է բարձրաձայն ասել, օրինակ, «Ալիսա, նկարիր լողափ» կամ «Ալիսա, կատու նկարիր»:

«Ալիսա»-ն նաեւ պատրաստ է նկարել աբստրակտ թեմաներով նկարներ, օրինակ, սեր, երջանկություն, անգամ՝ կարանտին:

Նշվում է, որ ամեն անգամ ստանալով նույն առաջադրանքը, ձայնային օգնականը կաշխատի չկրկնվել: Ստացված նկարները հնարավոր կլինի ներբեռնել սմարթֆոնի կամ համակարգչի մեջ:

Yandex-ում հավելել են, որ «Ալիսա»-ն միշտ է արվեստասեր եղել, հասկանում է կերպարվեստից եւ կարող է պատմել հայտնի նկարիչների աշխատանքների մասին:

Ձայնային օգնականի արվեստի գործերին կարելի է ծանոթանալ այստեղ: