12:56 | 11.03.20 | Նորություններ | 2895

«Ալիսա»-ն սովորել է բարձրաձայն տեքստեր կարդալ

Yandex ընկերությունն իր «Ալիսա» ձայնային օգնականին օժտել է նոր գործառույթով, որի շնորհիվ վերջինս կարողանում է բարձրաձայն կարդալ Yandex.Browser-ում հասանելի էջերի տեքստերը:

Siri-ի եւ Google Assistant-ի «ռուս կոլեգա» «Ալիսան» արդեն կարող է կարդալ հոդվածներ, բանաստեղծություններ եւ այլ տիպի տեքստեր:  

Նոր գործառույթից օգտվելու համար հարկավոր է սեղմել ականջակալով կոճակը կամ     ձայնային հրահանգ տալ՝ «Լսիր, Ալիսա, կարդա այս էջը» բովանդակությամբ:

Նոր գործառույթը հասանելի է Android եւ Windows օպերացիոն համակարգերի բոլոր օգտագործողների համար: Ներկայում «Ալիսա» կարողանում է կարդալ միայն ռուսերեն լեզվով տեքստեր: