16:44 | 19.05.20 | Նորություններ | 1923

Reddit-ը սեփական կրիպտոարժույթի միջոցով կպարգեւատրի օգտատերերին

Reddit սոցիալական լրատվական կայքը, որի համահիմնադիրը մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանն է, կսկսի թեստավորել սեփական կրիպտոարժույթը՝ Ethereum հարթակում:

Թվային դրամապանակ հնարավոր կլինի բացել Reddit մոբայլ հավելվածում: Կրիպտոարժույթը կօգտագործվի հարթակում բեյջեր, անիմացիոն էմոջիներ եւ GIF-եր ձեռք բերելու համար:

Bloomberg-ի տեղեկություններով, արդեն ամռանը Reddit-ի CryptoCurrency եւ FortNiteBR ենթահարթակների օգտատերերը կսկսեն թոքեններ (Tokens) ստանալ, օրինակ, հարթակում մեկնաբանություններ թողնելու համար:

Reddit-ի սեփականատեր Advanced Publications ընկերությունում նշել են, որ կրիպտոարժույթի գործարկումը փորձնական բնույթ է կրում, եւ որ ընկերությունն այն դիտարկում է որպես գործիք, որի միջոցով հնարավոր կլինի մեծացնել լսարանի ներգրավվածությունը: