14:43 | 19.05.20 | Նորություններ | 2203
Առնվազն մեկ տասնյակ սուպերհամակարգիչներ ամբողջ աշխարհում վերջին օրերին անջատվել են այն բանից հետո, երբ կիբեռհանցագործները փորձել են դրանց կառավարումն իրենց ձեռքը վերցնել:
Հաքերները փորձել են օգտագործել սուպերհամակարգիչները՝ կրիպտոմայնինգ իրականացնելու համար:
Արդյունքում մայիսի 11-ին արգելափակվել է Archer սուպերհամակարգչի մուտքը, որը տեղակայված է Էդինբուրգի համալսարանում:
Մայիսի 11-ին մի քանի այլ հարձակումների հետեւանքով Գերմանիայում անջատվել են 5 սուպերհամակարգիչներ: Դրան հաջորդող օրերին գրոհներ են տեղի ունեցել Շվեյցարիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում եւ Եվրոպայի այլ մասերում: