15:55 | 13.05.20 | Նորություններ | 2198

Հայտնի են 2020թ. ամենաշատ վաճառված սմարթֆոնները

Canalys վերլուծական ընկերությունը ներկայացրել է 2020թ. առաջին չորս ամիսներին աշխարհում ամենավաճառված սմարթֆոնների վարկանիշը:

Վարկանիշի առաջատարը iPhone 11-ն է. այս տարվա ընթացքում վաճառվել է 18 մլն սարք:

Android սմարթֆոնների շարքում առաջատար է Xiaomi-ին պատկանող Redmi Note 8 / 8T մոդելը. այն վաճառվել է շուրջ 8 մլն օրինակով:

Լավագույն հնգյակում են Galaxy A51-ը (6 մլն օրինակ), Galaxy A10s-ը (5,5 մլն օրինակ) եւ Redmi Note 8 Pro-ն (5,5 մլն օրինակ):