18:21 | 08.05.20 | Նորություններ | 11285

Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը

Ucom-ում մեկնարկել է նորագույն iPhone SE-ի վաճառքը։ Apple ընկերության «ամենաակտուլաներից ամենամատչելի» սմարթֆոնը հասանելի է մատչելի՝ 289 900 դրամ գնով։

Նոր iPhone SE-ն ներկայացված է iPhone 8-ի դիզայնով ու երեք գույնով՝ սեւ, սպիտակ եւ վառ կարմիր: Նորույթում վերականգնված է հանրահայտ գլխավոր մենյուի կոճակը՝ Touch ID v2 մատնահետքի սկաներով: Էկրանի չափը 4,7 դյույմ է, Retina HD որակի: SE-ի A13 Bionic պրոցեսորն ամենահզորն է շուկայի Apple սարքերի պրոցեսորներից, այն նաեւ տեղադրված է iPhone 11-ում եւ 11 Pro-ում: Մյուս առավելություններից են 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկը, անլար լիցքավորման հնարավորությունը եւ eSIM տեխնոլոգիան:

«Ուրախ եմ, որ Ucom-ն առաջիններից է ներկայացնում նոր սերնդի սմարթֆոնը։ Հիշեցնեմ, որ Ucom-ը Հայաստանում միակն է, որ տրամադրում է ներկառուցված էլեկտրոնային SIM քարտից օգտվելու հնարավորությունը։ eSIM ծառայությանը կարող եք բաժանորդագրվել Ucom-ի բոլոր սպասարկման կենտրոններում եւ այդպիսով լուծել մեկ iPhone-ում 2 SIM քարտ ունենալու խնդիրը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ iPhone SE-ն հնարավոր է ձեռք բերել նաեւ Ucom Ունիվերսալ սակագնային պլաններից որեւէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում։