14:20 | 06.05.20 | Նորություններ | 2822
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է առցանց դասընթացների կազմակերպման եւ անցկացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:
Դասընթացների կազմակերպման ընկերությունների ընտրության մրցույթների մանրամասները հասանելի են այստեղ:
«Մասնագետների պահանջարկը բարձր տեխնոլոգիական ոլորտում մշտապես առկա է եղել եւ բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին էլ ավելի է մեծանալու՝ կախված տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիաների ներթափանցման հետ»,- հայտարարել է նախարար Հակոբ Արշակյանը:
Նա նշել է, որ այս ծրագրերի շնորհիվ նախատեսվում է տեխնոլոգիական խորացված կրթություն տրամադրել Երեւանի եւ մարզերի շուրջ 3000 քաղաքացիների, ընդ որում՝ նախարարության կողմից ծածկվելու է դասընթացի վարձավճարների մեծ մասը: