12:29 | 06.05.20 | Նորություններ | 10079
Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատանքի եւ տեղաշարժի հետ կապված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես է գալիս «Տարաժամկետ վճարում» ծառայությամբ։
Ծառայությունը մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչեւ սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս եւ հավասարաչափ՝ ըստ ամիսների:
«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր նախորդ ամիսների ընթացքում կուտակել են 10.000 ՀՀ դրամ եւ ավել պարտք եւ դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամիսների ընթացքում:
«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ իր բաժանորդների կողքին լինելու դժվարին պահերին: Այժմ ընկերությունը, եւս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում արտակարգ իրավիճակի պատճառով կուտակված պարտքերը մարել տարաժամկետ վճարումների միջոցով: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ եւ հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են մինչեւ մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի եւ սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:
Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է այստեղ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի եւ սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երեւան, Նալբանդյան 28/1):