VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, հայտնել է, որ դադարեցրել է քննարկումները UCom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
Itel.am-ը հիշեցնում է, որ 2020թ. հունվարի 15-ին VEON ընկերությունը հաստատել էր, որ քննարկումներ է վարում:
«Այս քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է եւ չկնքվել: VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», - ասված էր ընկերության հաղորդագրության մեջ:
2019 թվականի դեկտեմբերին UCom-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով:
Կարելի է ենթադրել, որ VEON-ի որոշման պատճառը UCom-ի շուրջ ծավալված իրադարձություններն են: