18:10 | 05.05.20 | Նորություններ | 2523

Fortune Cup. բախտագուշակները «սուրճի բաժակ կնայեն» հավելվածի միջոցով  

«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը ներկայացրել է Fortune Cup (Բախտի բաժակ)  մոբայլ հավելվածը, որի միջոցով իրական բախտագուշակները գուշակություններ կանեն` սուրճի բաժակի լուսանկարների հիման վրա:  

Ներկայում հասանելի է հավելվածի iOS տարբերակը:

Ընկերությունում նշում են, որ բախտագուշակներն իրական են, բոլոր գուշակություններն` անհատական:

Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել հավելվածը, լուսանկարել սուրճի բաժակը 3 անգամ՝ այնպես, որ երևա ներսի մասը, ընտրել գուշակների ցանկից որևէ մեկին և ուղարկել լուսանկարը:  

Պատասխանը կստացվի 30 րոպեի ընթացքում՝ հավելվածի ծանուցումներ բաժնում։