17:39 | 05.05.20 | Նորություններ | 1299

Առցանց քննարկում՝ «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով

Այսօր՝ ժամը 19:00-ին, կկայանա «Աշխարհը պանդեմիայից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով վեբինար, որի բանախոսներն են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

Վեբինարի կազմակերպիչը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն է (FAST)՝ Futures Studio քննարկումների հարթակի հետ համատեղ:

Քննարկումը կընթանա անգլերենով։ Կապահովվի համաժամանակյա թարգմանություն Zoom հարթակում։ Քննարկմանը կարելի է միանալ գրանցվելով այստեղ, ինչպես նաեւ հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Բանախոսներին կարելի է հարցեր հղել մինչեւ վեբինարի սկիզբը, դրանք ուղարկելով FuturesStudio@rvvzfoundation.org հասցեին։