16:31 | 30.04.20 | Նորություններ | exclusive 7290
HIVE Ventures-ն ընդունում է հայտեր՝ HIVE 30 Under 30 Armenians in Tech վարկանիշում ընդգրկվելու համար:
Ինքնառաջադրվելու կամ այլ մարդու առաջադրելու համար անհրաժեշտ է դիմել այստեղ՝ մինչեւ մայիսի 31-ը:
Itel.am-ին HIVE Ventures-ում հայտնել են, որ թեկնածուները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտից, մինչեւ 30 տարեկան, ունենան հայկական ծագում:
«Մենք համոզված ենք, որ կարեւոր է փառաբանել այն երիտասարդ հայերին, որոնք նվաճումներ են գրանցել տեխնոլոգիաների ոլորտում»,- նշել են HIVE Ventures-ում:
Ընտրություն կատարելիս հաշվի կառնվեն հետեւյալ բաղադրիչները՝
-Ի՞նչ նվաճումներ է գրանցել թեկնածուն:
-Ի՞նչ դրական ազդեցություն է թեկնածուն ունեցել իր ընկերության կամ ոլորտի վրա:
-Որո՞նք են թեկնածուի անձնական հատկանիշները:
Հարցերի դեպքում կարելի է գրել team@hivefund.co հասցեին:
HIVE Ventures-ը հայկական ստարտափներին տրամադրում է ներդրումներ, մենթորություն եւ հասանելիություն՝ Սիլիկոնյան հովտի ռեսուրսներին: Ամերիկյան ընկերություններին էլ հիմնադրամն օգնում է Հայաստանում մասնաճյուղեր բացել:
HIVE Ventures-ը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում: Այն Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությունն է: