13:35 | 30.04.20 | Նորություններ | 2491

iPhone-ը կսկսի ճանաչել դիմակ կրող մարդկանց դեմքերը

Apple-ը նոր կարեւոր հնարավորություն է ներկայացրել, որը հատկապես կհետաքրքրի դիմակ կրող մարդկանց, որոնք այս օրերին մեծամասնություն են կազմում:

The Verge-ի փոխանցմամբ, iPhone-ում առկա Face ID համակարգը կառաջարկի մուտքագրել pin code, որը թույլ կտա հեռախոսին ճանաչել դիմակ կրող մարդու ինքնությունը:

Նոր գործառույթը դուր կգա այն մարդկանց, որոնք օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ օգտվում են դեմքի միջոցով iPhone-ի արգելափակումը հանող գործառույթից: Նախկինում, iPhone-ը չէր ճանաչում դիմակ հագած մարդկանց դեմքը, եւ օգտատերերը ստիպված էին հանել դիմակը՝ հեռախոսից օգտվելու համար, ինչը հաճախ անվտանգ չէր իրենց եւ շրջապատի համար:

Գործառույթը հասանելի կդառնա մոտակա շաբաթներին՝ iOS օպերացիոն համակարգի հերթական թարմացման ընթացքում: