11:57 | 13.04.20 | Նորություններ | 2530
Apple եւ Google ընկերությունները հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարը հեշտացնող նոր գործիքների եւ տեխնոլոգիաների համատեղ մշակման մասին:
Ընկերությունները կօգնեն ստեղծել առողջապահական հավելվածներ՝ հիվանդների հետ շփումներ ունեցած մարդկանց հետեւելու համար, միաժամանակ պահպանելով օգտագործողի գաղտնիությունը (առանց անձի ինքնության կամ գտնվելու վայրի բացահայտման):
Օրինակ, հավելվածն օգտագործողը կարող է նշել, որ ինքը վարակված է, եւ մոտակայքում գտնվող մարդիկ կստանան ծանուցում՝ անկախ նրանից, թե հեռախոսն աշխատում է iOS, թե Android օպերացիոն համակարգով:
Apple-ն ու Google-ը հայտարարել են տեխնոլոգիայի մշակման երկու փուլի մասին: Առաջինում կստեղծվեն հավելվածներ, որոնք միաժամանակ հասանելի կլինեն App Store-ում եւ Google Play-ում: Երկրորդ փուլում ընկերությունները կաշխատեն ավելի մեծ հարթակի ստեղծման ուղղությամբ, որը կոնտակտներին կհետեւի Bluetooth-ի միջոցով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Facebook-ը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներում մարդկանց տեղաշարժի քարտեզներ կստեղծի՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Ընկերությունում նշել էին, որ տվյալները կտրամադրվեն դաշնային եւ տեղական իշխանություններին: Խոսքը գնում է ընդհանուր տեղեկություններ պարունակող քարտեզների մասին: