10:52 | 13.04.20 | Նորություններ | 1356
Գործարկվել է նոր կայք, որը դուր կգա հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին ստիպված անցել են հեռավար աշխատանքի ռեժիմի, սակայն կարոտում են գրասենյակային առօրյան եւ գործընկերներին:
imisstheoffice կայքը, որը ստեղծվել է գերմանական Kids Creative Agency-ի թիմի կողմից, իրենից ներկայացնում է գրասենյակային աղմուկի գեներատոր: Կարելի է ընտրել դուր եկած աղմուկը եւ մտովի պատկերացնել ձեզ գրասենյակային միջավայրում:
Առաջարկվող աղմուկի տարբերակներից են՝ գործընկերների կողմից բառակապակցությունների կտորներ, շարժվող կահույքի ձայն, ստեղնաշարի աղմուկ, հեռախոսազանգ եւ այլն: