Սոցիալական ձեռներեցները, հետազոտողները, ընկերությունները, որոնք աշխատում են հրատապ սոցիալական հիմնախնդիրների (այդ թվում՝ խոցելի խմբերի) լուծման ուղղությամբ, կարող են դիմել Impact Hub Yerevan-ի ԶԱՐԹԻՐ ծրագրին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 16-ն է: Ծրագիրը կմեկնարկի մայիսին:
Ծրագրի մասնակիցները կստանան մենթորություն փորձառու մասնագետներից, գործիքներ եւ ուղեցույց` հաջողություն ապահովելու համար, ինչպես նաեւ աշխատանքային միջավայր, որը հասանելի է շուրջօրյա ռեժիմով:
Ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Մանրամասները հասանելի են այստեղ: