11:19 | 09.04.20 | Նորություններ | 1510

Աղբյուր. Apple-ը երկու նոր ականջակալ կներկայացնի

Apple-ը մինչեւ տարեվերջ ականջակալների երկու նոր մոդել կներկայացնի, հայտնել է բլոգեր Ջոն Փրոսսերը, որը հիմնականում գրում է Apple-ի նորույթների մասին:

Նա նշել է, որ WWDC 2020 համաժողովի ընթացքում, որը կանցկացվի հունիսին, ընկերությունը կներկայացնի AirPods ականջակալները, իսկ աշնանը՝ AirPods X մոդելը:

Ջոն Փրոսսերի տեղեկություններով, AirPods-ը կարժենա շուրջ $350, իսկ AirPods X-ը, որը հարմար է սպորտով զբաղվելու համար, շուրջ $200: