17:58 | 08.04.20 | Նորություններ | 1845

Նախարար. PayPal-ի հետ բանակցությունները շարունակվում են

PayPal-ի եւ վճարահաշվարկային այլ համակարգերի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, այսօր հայտարարել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ուզում եմ նշել, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են թե սփյուռքի, թե PayPal-ում աշխատող մեր հայրենակիցների մասնակցությամբ: Հայաստանում նույնպես տարբեր ոլորտներից ներգրավված մասնագետների աշխատանքային խումբ է ձեւավորված: Այդ հարցով նաեւ ԲՏԱ նախարարության արտաքին կապերի վարչությունն է զբաղվում: Ներգրավված են նաեւ Կենտրոնական բանկը եւ այլ նախարարություններ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Նա հավելել է, որ բանակցություններում դրական տեղաշարժ լինելու դեպքում կտեղեկացնի այդ մասին: