16:12 | 05.03.20 | Նորություններ | 9526

Ucom-ն առաջարկում է կրկնակի ծավալով ինտերնետ՝ 2 տարով ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում

Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նախընտրելի մոդելը՝ սմարթֆոնների լայն տեսականուց։

Մասնավորապես, 4 հիմնական տեսախցիկով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը 80 800 դրամով ձեռք բերելու դեպքում Ucom շարժական կապի u Կանխավճարային եւ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային ձայնային ծառայությունների նոր եւ առկա բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ՝ առանց որեւէ պարտավորության։

Գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից։ Մասնավորապես՝ u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչեւ 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչեւ 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ։

«Ինչպես միշտ, գարնան տոներին ընդառաջ Ucom շարժական կապի ձայնային բաժանորդները կարող են ոչ միայն ձեռք բերել չորս հիմնական տեսախցիկով, 6.3 դյույմ ամբողջական էկրանով, հզոր մարտկոցով, արագ լիցքավորման հնարավորությամբ եւ NFC –ով Xiaomi Redmi Note 8T սմարթֆոնը, այլեւ ներկայացված բրենդերի ամենալայն տեսականուց՝ ցանկացած սմարթֆոն։ Մենք կարեւորում ենք մեր բաժանորդների՝ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու ցանկությունը եւ բոլոր սմարթֆոնների հետ կրկնակի գիգաբայթեր ենք տրամադրում»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ առաջարկը գործում է ցանկացած սմարթֆոն ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ձեռք բերելու դեպքում։